Նպատակը մեկն է` պահպանել Արցախի պետական մշակութային կազմակերպությունները․ Իվետա Տոնոյանը՝ «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնի մասին
«Փրկենք՝ վաղվա համար» խորագրով համահայկական հեռուստամարաթոնը շարունակվում է «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Նախաձեռնության նպատակը մեկն է` պահպանել պատմական բարդ ու դժվար ժամանակներում ստեղծված և տասնամյակների պատմություն ունեցող Արցախի պետական մշակութային կազմակերպությունները:
Մարաթոնի արդյունքներն ամփոփվելու են այսօր ժամը 14:00-ին: Յուրաքանչյուրս մեր ուժերի ներածին չափով փորձենք օգտակար լինել այս նախաձեռնությանը», – գրել է Տոնոյանը: