Մեկ տարում ի՞նչն է թանկացել ՀՀ-ում, ի՞նչը` էժանացել
Վիճակագրության համաձայն` համեմատաբար բարձր գնանկում է արձանագրվել մեծությամբ երրորդ քաղաքում։
ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2024 թ. մարտը 2023 թ. մարտի նկատմամբ) կազմել է 1.2 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2%: Ըստ arm.sputniknews-ի՝ այս տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Նշվում է, որ 2024 թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գները նվազել են 0.5–0.1%–ով։ Համեմատաբար բարձր գնանկում է արձանագրվել Վանաձորում: Երևանում սպառողական գները նվազել են 0.2%–ով:
2024 թ. մարտին 2023 թ.–ի նույն ամսվա համեմատ ՀՀ–ում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.6 %, իսկ 2024 թ. փետրվարի համեմատ՝ 0.3 % գնանկում:
Ըստ կոմիտեի` հնդկաձավարի գինը նվազել է 21.4 %–ով, ոլոռինը՝ 13.2 %–ով, մակարոնեղենինը՝ 13.1 %–ով, հաճարինը՝ 7.5 %–ով, ձավարինը՝ 7.1 %–ով, բլղուրինը՝ 6.2 %–ով, բրնձինը՝ 3.0 %–ով։
Պանրի գինը 12 ամսում նույնպես նվազել է 8.1%-ով, նվազել են նաև թռչնամսի (3.3 %-ով) և տավարի մսի (1.7%-ով) գները: Փոխարենը 0.3%-ով աճել է խոզի մսի գինը, թարմ կաթինը՝ 1.0%-ով:
Ինչ վերաբերում է մյուս ապրանքատեսակներին, ապա արևածաղկի բուսական յուղի գինը 2024 թ. մարտին 2023 թ. մարտի համեմատ նվազել է 23.6 %-ով, կակաոյի գինը` 4.2%-ով, հրուշակեղենի գինը` 1.8%-ով, թեյինը՝ 1.0%-ով, շաքարի և շաքարավազինը` 4.6 %–ով։
Սուրճի գինն աճել է 1.8 %-ով, ալկոհոլային խմիչքի գինը` 7.1 %-ով, ձվի գինը` 3.5%-ով։
Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ արձանագրվել է 13.8 % գնանկում, իսկ մրգի ապրանքախմբում` 2.7 % գնանկում:
2024թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 400.4 դրամ, ինչը 3.1 %-ով գերազանցել է 2023 թ. մարտի համապատասխան ցուցանիշը (388.4 դրամ):