Բաժիններ՝

Բժիշկը թվարկել է վտանգավոր հիվանդություններից մեկին բնորոշ ախտանիշները

Գիշերային այտուցը և հաճախակի միզելը երիկամների հիվանդության տարածված նախանշաններ են, զգուշացրել է նեֆրոլոգ Աշոտ Եսայանը։ Այս եւ վտանգավոր պաթոլոգիայի այլ ախտանիշներ նա անվանել է NEWS.ru-ի հետ զրույցում։

Եսայանը նշեց, որ երիկամային դիսֆունկցիան սովորաբար զարգանում է աստիճանաբար և աննկատ, ախտանշաններն ակնհայտ են դառնում միայն երիկամային անբավարարության փուլում։

Այնպես որ, ըստ նրա, ոտքերի այտուցը վկայում է երիկամների հետ կապված խնդիրների առկայության մասին, հատկապես, եթե դրանք ի հայտ են գալիս սիրտ-անոթային հիվանդություններ չունեցող մարդկանց մոտ։

Երիկամների ֆունկցիայի խանգարման մեկ այլ բնորոշ նշան է հաճախակի և առատ միզումը գիշերը, ըստ shantnews-ի՝ զգուշացրել է նեֆրոլոգը։

Բժիշկը նաեւ խորհուրդ է տվել չանտեսել մեզի գույնի փոփոխությունները։ Նրա խոսքով, եթե երիկամների ֆունկցիան խանգարվել է, այն կարող է դառնալ կարմիր կամ վարդագույն, դա մեզի մեջ սպիտակուցի առկայության բնորոշ նշան է։

Եսայանը հավելել է, որ այս նույն նշանները կարող են լինել այլ հիվանդությունների ախտանիշներ, ուստի ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ է դիմել բժշկի։

Տեսանյութեր

Լրահոս