Սովորություն, որը կրճատում է կյանքի տևողությունը
Նրանք, ովքեր օրական ութ ժամից ավելի են նստած մնում, 10-20 տոկոսով մեծացնում են քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը: Այս մասին, ըստ shantnews-ի՝ HuffPost-ին ասել է ֆիզիոթերապևտ Լուիզ Ռայթը:
Ռայթը համոզված է, որ նստակյաց կենսակերպը կարող է կրճատել կյանքի տեւողությունը: Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, նույնիսկ օրական 30-45 րոպե կանոնավոր վարժությունները լիովին չեն փոխհատուցում մի քանի ժամ շարունակ անընդմեջ նստած վնասը։
Այս խնդիրը լուծելու համար բժիշկը խորհուրդ է տվել շարժվել ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, այլ ոչ միայն մարզումների ժամանակ։
Նա առաջարկել է պայմանավորվել այգում, որտեղ դուք կարող եք քննարկել բիզնեսը ծառուղիներով քայլելիս, ինչպես նաև հեռախոսազանգերի ժամանակ վեր կենալ աթոռից: Նա նաև լավ սովորություն է անվանել գրասենյակ և տուն տանող ճանապարհին մեկ կանգառ շուտ դուրս գալ, օգտվել աստիճաններից, այլ ոչ թե վերելակներից:
Բացի այդ, Ռայթը նշել է, որ երեկոյան ժամերին պետք է ընտրել ակտիվ հանգիստ, բայց եթե նույնիսկ ցանկանում եք հեռուստացույց դիտել, պետք է ժամանակ առ ժամանակ վեր կենաք բազմոցից՝ ձգվելու, քայլելու կամ պարելու։