ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան խիստ ավելացրել են զենքի վաճառքը Արևմտյան Ասիայում
Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI), որն ուսումնասիրում է ռազմական հակամարտությունները և վերլուծում զենքի առևտուրը, հայտարարեց, որ վերջին տասնամյակում զենքի վաճառքը կայուն միտում է գրանցել ամբողջ աշխարհում: Այս մասին գրում է parstoday.ir-ը։
SIPRI-ի զեկույցի համաձայն՝ Արևմտյան Ասիա զենքի արտահանման վիճակագրությունն աճել է մի քանի երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Կատարի կողմից զենքի գնման զգալի աճի պատճառով։
Եգիպտոսն ու Կատարն 136 և 361 տոկոսով ավելացրել է զենքի ներկրումը։
SIPRI-ի զեկույցի համաձայն, թեև 2011-ից 2020 թվականներին զենքի վաճառքը կայուն է եղել ամբողջ աշխարհում, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան զգալիորեն ավելացրել են ռազմական զենքի արտահանումը։
Մյուս կողմից, այս ընթացքում նվազել է զենքի արտահանումը Ռուսաստանից և Չինաստանից։
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի անունները ներառված են աշխարհում ռազմական զենքի խոշոր արտահանողների հնգյակում։
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհում ռազմական զենքի ամենակարևոր արտահանողը։