Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ցանկության պատճառները

Միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեդ Մուսափուրը «Շահրվանդ» թերթում լույս տեսած հոդվածում գրել է Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ցանկության պատճառների մասին։

Միջազգայնագետ Ահմեդ Մուսափուրը գրել է․- Ռուսաստանի կողմից առավել արդյունավետ դերակատարություն չնկատելով, Երևանը ձգտել է Կովկասի լարված միջավայրում իր գոյությունը պահպանելու համար դիվերսիֆիկացնել իր տարբերակները։

Մուսափուրը նշել է, որ Փաշինյանի կառավարությունը ձգտում էր ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելով, Ռուսաստանին պարտադրել Երևանի նկատմամբ ավելի բարյացակամ լինել, սակայն Ուկրաինայի պատերազմի ձգվելով և ՆԱՏՕ-ին Ֆինլադիայի և Շվեդիայի անդամակցությամբ և Արևլյան Եվրոպայում Ռուսաստանի դեմ սպառնալիքի ճակատի ընդլայնումը , այն պատճառներն են, որոնք անհնար են դարձրել Մոսկվայի արդյունավետ գործունեությունը Հարավային Կովկասում, ինչպես ակնկալում է Երևանը։

Այս միջազգայնագետը նշել է, որ վերջին տարիներին միջին և նույնիսկ միկրոտարածաշրջանային տերությունները նույնպես ազդեցիկ են դարձել համաշխարհային և տարածաշրջանային զարգացումների և միջազգային նոր կարգի ձևավորման վրա։ Այն, որ Հայաստանի նման փոքր երկիրը կարող է դառնալ գլոբալ ու տարածաշրջանային ասպարեզում բարձրացված խնդիրներից մեկը և, բնականաբար, միջազգային համակարգի մեծ ու միջին տերությունների մրցակցության հարցը և իր սահմանափակ գործունեությամբ խաթարել գործընթացները, ցույց է տալիս, որ օրակարգեր սահմանելիս և զարգացումները ուղղորդելիս, քաղաքականության ոլորտի փորձագետներն ու քաղաքականություն մշակողները պետք է ուշադրություն դարձնեն փոքր երկրների հարցերին ու տեղաշարժերին։

Pars Today

Տեսանյութեր

Լրահոս