«Նիկոլը եկել էր Վազգենի շիրիմին՝ ասելու՝ տեսա՞ր՝ ոնց ծախեցի քո հայրենիքը». Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր Եռաբլուրում ասաց, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի, նրա մարտական ընկերների հաղթանակած ու պահած 40 հազար քկմ հայրենիքը «սեփական աթոռի համար մանրադրամի տեղ փոխանակողը՝ Նիկոլ Փաշինյանը», կարողացել է այցելել Եռաբլուր՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին։
«Նա անարգել է Վազգեն Սարգսյանի շիրիմը, այո՛, դա անարգանք է եղել։ Ինքը եկել էր այստեղ Վազգեն Սարգսյանին մի բան ասելու, որ՝ տեսար՝ չէ՞, ինչպես կարողացա ծախել հայրենիքդ։ Հիմա էլ եկել եմ, շարունակում եմ իշխել, թուրքի կողմից ստացած իշխանությունով քայքայել ու քանդել քո երկիրն ու պետականությունը։ Ես մեծ հույս ունեմ, որ Վազգեն Սարգսյանի հաջորդ տարեդարձները չեն լինելու Նիկոլ Փաշինյանի կողմից անարգվելու միջոցով։
Հանցագործների ու հայրենիքի դավաճանների այն խմբակը, որն այսօր առավոտյան եկել էր անարգելու մեր պետությունը, Սպարապետին, Եռաբլուրի մեր հերոսներին, այլևս չի այցելելու այստեղ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աննա Մկրտչյանը՝ խոսելով Վազգեն Սարգսյանի 65-ամյակի մասին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում