«Մենք կշարունակենք մեր ջանքերն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար». Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել 2022-ի փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի 2-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Մենք հավատում ենք, որ վերջապես ի հայտ կգան այն պայմանները, որոնք հնարավորություն կտան կրկին վերականգնել դիվանագիտական գործընթացը»։
Շեշտվում է, որ այս ըմբռնումով Անկարան շարունակվում է հանդես գալ կողմերին ուղղված անհրաժեշտ առաջարկություններով։
Միևնույն ժամանակ նշվում է, որ հակամարտության կործանարար ազդեցությունն Ուկրաինայի վրա աստիճանաբար մեծանում է, իսկ բացասական հետևանքները տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում՝ խորանում։
«Մենք կշարունակենք մեր ջանքերը Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա արդար և մշտական լուծման հասնելու համար», – ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության տեքստում։