Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-9-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով
Փետրվարի 4-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ արագությամբ։
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:
Օդի ջերմաստիճանը հանրապետությունում փետրվարի 4-9-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 4-ի ցերեկը, 5-6-ին հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 4-ի ցերեկը, 5-6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-9-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։