Փաշինյանը վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին 5 օրով գործուղում է Վիեննա
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը 5 օրով կմեկնի Վիեննա:
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին 2024 թվականի փետրվարի 6-10-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից անցկացվող տարածաշրջանային ծրագրի ճանաչողական սեմինարին մասնակցելու նպատակով։
Ընդունել ի գիտություն, որ Ստեփան Մնացականյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի: