ԿԳՄՍՆ-ի՝ կես էջանոց գրությունը ծայրից ծայր անգրագիտություն է. Սամվել Թոփալյանը թվարկեց բոլոր սխալները
Այսօր վաղ առավոտից «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը բողոքի ակցիա է իրականացնում ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով իրենց թատրոնը չմիացնել Սունդուկյան թատրոնին։
«Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը լրագրողների հետ զրույցում ցույց տվեց ԿԳՄՍ նախարարությունից թատրոնին ուղարկված մի փաստաթուղթ, որտեղ կային բազմաթիվ սխալներ։
«Կես էջի վրա գրված այդ թղթում հայերենի տարրական սխալները՝ մտքային, կետադրական, այսինքն՝ անգրագիտություն՝ ուղարկված ԿԳՄՍ նախարարության կողմից։ Անգրագիտություն՝ մեր ԿԳՄՍՆ-ում, բոլորս գիտենք, որ ցանկացած չարիք ծնվում է անգրագիտությունից, տգիտությունից»,- ասաց Սամվել Թոփալյանը և մանրամասնեց, թե ինչ սխալներ են տեղ գտել այդ փաստաթղթում։
Ըստ դերասանի, խոսքն այսօր միայն իրենց թատրոնին չի վերաբերում, այլ առհասարակ արժեքներին։
«Նրանք բացարձակ թքած ունեն մեր արժեքների, մեր ինքնության, մեր վրա, ու սա մենք պետք է հանդուրժե՞նք։ Նման կրթությամբ մարդիկ որոշում են ինչ-որ մշակութային օջախի, մեր երկրի, դպրոցի ճակատագիրը։ Մեր բոլորիս անտարբերությունն է ծնում այս չարիքը։ Մենք գործ ունենք այս մակարդակի մարդկանց հետ, որոնք որոշում են մեր երկրի ճակատագիրը և թքած ունեն մեզ վրա»,- շեշտեց Սամվել Թոփալյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում