«Ուրեմն ի՞նչ է ստացվում՝ 90-ականներից մինչև օրս զոհված տղաները հանուն ոչնչի՞ են զոհվել, այս ամենը սո՞ւտ էր, այս 35 տարին սո՞ւտ էր, Առաքել։ Լևոնը զոհվել է հանուն ոչնչի՞, հա՞։ Հիմա կասես՝ ձեր ուժը ձեր միասնության մեջ է, բայց այդ միասնությունը դրսևորվում է միայն ճոխ քեֆերի ժամանակ, սահմանին կանգնած զինվորի կենացը խմելով, ու երբ այդ տղաներից մեկն իր կյանքն է տալիս հողի համար, նույն պահին սեղաններ են գցում ու ճոխ քեֆ անում։
«Որևէ մեկս նոր պայմանագիր չենք կնքելու, մեր նախկին ասածները հո ստից բա՞ն չեն։ Մենք ունենք դիրքորոշում, ունենք մեր օջախը, որը, ի դեմս այս իշխանության, փորձում են կուլ տալ՝ քաղաքական դրդապատճառներով։ Մեր միակ աշխատակիցը՝ մաքրուհին, ով համատեղությամբ նաև Սունդուկյան թատրոնում էր աշխատում, միայն նա է գնացել նոր պայմանագիր կնքել, քանի որ նախկինում էլ էր համատեղությամբ այնտեղ աշխատում»,- նշեց Արթուր Սահակյանը։
«Ո՞վ են իրենք, ժամանակավոր պատուհաս, որ եկել ու անցնելու են։ Ճանաչո՞ւմ եք, ո՞վ է հիմա ԿԳՄՍ նախարարը, ովքե՞ր են փոխնախարարները։ Մի հաղորդավար կա, որը հիմա փոխնախարար է, իրեն կարող է ճանաչեք։ Ի՞նչ ներդրում ունեն մշակույթի, գիտության, կրթության զարգացման մեջ։ Հիշեք, ովքեր են դրվել պաշտոնների՝ Լիլիթ Մակունցից սկսած՝ բացարձակ ոչ կոմպետենտ մարդիկ, ոչ մի ձևի մարդիկ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Այսօր վաղ առավոտից «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը բողոքի ակցիա է իրականացնում ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով իրենց թատրոնը չմիացնել Սունդուկյան թատրոնին։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի դերասաններ Սամվել Թոփալյանը և Արսեն Ազիզյանը նշեցին, որ «գոյամարտը» շարունակելու են, քանի դեռ ԿԳՄՍ նախարարությունը հետ չի կանգնել «Գոյ» թատրոնը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորելու որոշումից: