Կարմիր գիծ է. համակարգող խորհրդի անդամները կուսակցական չպիտի լինեն. դա վերջի սկիզբն է. Սուրեն Սահակյան

«Ես չեմ ուզում պատգամավոր կամ այլ պաշտոնյա դառնալ, այլ ուզում եմ, որպեսզի հանգիստ ապրենք մեր երկրում։ Հայաստանը մնա հայկական, այլ ոչ թե հայ-ադրբեջանական կամ միայն ադրբեջանական»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ուղղված «Զանգ» իրազեկման ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից  Սուրեն Սահակյանը։

Նրա խոսքով՝ եթե իրենց բերած փաստարկները համոզիչ են, ապա պետք է բոլորը միանան իրենց և խնդիրը միասին լուծեն։

Սուրեն Սահակյանի կարծիքով՝ խաղաղության խաչմերուկի վերաբերյալ հարցը լուծվող չէ, որովհետև հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք երթուղիներն իրար հակադիր են։ Նույնիսկ, եթե այդ խաչմերուկն աշխատի՝ տեղի ունենա հրաշք, ապա այդտեղ ենթակառուցվածքները Հայաստանինը չեն։

«Հայաստանը նույնիսկ չի կարողացել որոշել Հայաստանով անցնող իրանական գազի խողովակի տրամաչափը, սա ի՞նչ խաչմերուկ է։ Այդ խաչմերուկը լինելուէ  ռուսական, իրանական, թուրքական, բայց ոչ հայկական, Հայաստանի շահերի հետ քիչ կապ է ունենալու, որ ասեմ վտանգավոր է՝ վտանգավոր չէ, ուղղակի չլինող է։

Կարդացեք նաև

Ադրբեջանը ոչ թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր է ուզում կամ բեռնափոխադրումների շրջանառություն, այլ ուզում է Հայաստանն առհասարակ։ Ուզում է  հայկական գործոնը՝ որպես հարավկովկասյան քաղաքական իրողության  մաս, վերացնել։ Իր ինչի՞ն է պետք բեռնափոխադրումներ կատարել ՀՀ տարածքում»,- հավելեց նա։

Սուրեն Սահակյանը նաև ասաց, որ ակցիան հաջողելու համար, իրենց պետք է միանան քաղաքացիները, քանի որ 20-50 հոգով չեն կարողանալու անել հազար հոգու գործ՝ ֆիզիկապես անհնար է։ Հենց դրան է ուղղված իրենց իրականացրած իրազեկման աշխատանքները, որպեսզի մարդիկ միանան իրենց։

«Ես որ գործընթացին մասնակցել եմ, հաջողել է։ 2018 թվականին, օրինակ, 13 հոգով ենք սկսել ու հաջողությամբ է պսակվել։ Եթե կհիշեք, Նիկոլ Փաշինյանի թիմը հասել էր Երևան, 2 օր հետո 10 հոգի էին մնացել այդ հազարավոր մարդկանցից։

Կարծում եմ՝ 2020 թվականից այս կողմ իրականացվող ակցիաների ձախողման հիմքում՝ դա խաղաղ անհնազանդության  ակցիան ենթարկեցնել կուսակցության տրամաբանությանը։ Դա «կարմիր գիծն» է, այն է, ինչը չպետք է անել։ Միքայել Նահապետյանը կուսակցական է եղել, ակցիան սկսելուց առաջ նա կուսակցությունից դուրս է եկել։ Մեր համակարգող խորհրդում չեն կարող լինել կուսակցականներ»,- եզրափակեց Սուրեն Սահակյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս