«Զանգ» շարժման անդամ Միքայել Նահապետյանն իրենց նախաձեռնած փողոցային պայքարը բաժանում է մի քանի փուլի և առաջին փուլի համար արձանագրում՝ կարողացել են հանրության համար ընկալելի դարձնել այն վտանգավոր զարգացումները, որոնք Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով պատուհասելու են Հայաստանին։
«Ես չեմ ուզում պատգամավոր կամ այլ պաշտոնյա դառնալ, այլ ուզում եմ, որպեսզի հանգիստ ապրենք մեր երկրում։ Հայաստանը մնա հայկական, այլ ոչ թե հայ-ադրբեջանական կամ միայն ադրբեջանական»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ուղղված «Զանգ» իրազեկման ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Սուրեն Սահակյանը։
«Ես երբեք չեմ մտածել, որ ինչ-որ բան հեշտ է լինելու, հատկապես այս պարագայում։ Եթե կարողանանք մարդկանց հասկացնել, բացատրել սպառնացող վտանգները, ապա կնշանակի՝ մեզ մոտ հաջողվեց խնդիրը լուծել։ Եթե չհաջողվի, ապա պետք է այլ մեթոդների դիմենք, մինչև ստացվի»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը։
Ինչ վերաբերում է գործողությունների հստակ քարտեզին, Միքայել Նահապետյանն ասաց, որ կա տրամաբանական որոշակի սխեմա, որն էլ ըստ իրավիճակի՝ կլրացվի շատ ավելի կոնկրետ գործողություններով։