Պարզ միջոցներ՝ մեջքի ցավից ազատվելու համար
Ֆիզիոթերապևտ Սեմմի Մարգոն անվանել է ողնաշարի առողջության մասին հոգ տանելու և մեջքի ցավը նվազեցնելու պարզ և արդյունավետ միջոցներ։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։
Մարգոն նշել է, որ չնայած տարածված կարծիքին, եթե մեջքի ցավեր ունեք, պետք է ոչ թե հանգստանաք, այլ, ընդհակառակը, ակտիվորեն զբաղվեք սպորտով։ Ավելի լավ է սկսել թեթեւ ֆիզիկական ակտիվությամբ, օրինակ՝ քայլելով, յոգայով կամ լողով:
«Եթե մկանները, որոնք – ըստ shantnews-ի՝ խորհուրդ է տվել նա:
Ֆիզիոթերապևտը հավելել է, որ մեջքի ցավից արագ ազատվելու համար կարող են օգնել սառը ցնցուղը կամ հակաբորբոքային դեղերը, որոնք բժիշկը կարող է նշանակել խորհրդակցությունից հետո։
Նաև, ըստ նրա, ցավը կարելի է նվազեցնել՝ փոխելով ձեր առօրյա սովորությունները՝ չուտել կամ աշխատել բազմոցի վրա, ցածր կռանալ ափսեի կամ նոթբուքի վրա:
Մարգոն խորհուրդ է տվել միշտ ուղիղ նստել։ Քնած ժամանակ ողնաշարի սթրեսից ազատվելու համար նա առաջարկել է ծնկների միջև բարձ դնել։