
Մեջքի ցավ, որի դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի

Որոշ դեպքերում դուք կարող եք ինքնուրույն հաղթահարել մեջքի ցավը, սակայն կան «կարմիր դրոշներ», որոնք պահանջում են հիվանդանոց գնալ: Այս մասին բժիշկ Պիտերին ասել է բժիշկ Օքսանա Օվդիենկոն։
Պետք է շտապ դիմել բժշկի, եթե մեջքի ցավը ուղեկցվում է ջերմությամբ, միևնույն հատվածում ցավով և անընդհատ, ցավն առաջանում է քնի ժամանակ, պառկելիս չի դադարում, ուղեկցվում է թմրածությամբ, մկանային լարվածությամբ կամ վերջույթների թուլության զգացումով։
«Մեջքի ցավը կարող է առաջադեմ պաթոլոգիական պրոցեսների և վտանգավոր հիվանդությունների նշան լինել։ Եթե մշտական կամ կրկնվող ցավերի դեպքում ժամանակին ախտորոշում չկատարվի և բուժումը չսկսվի, հիվանդությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների և հաշմանդամության»,- ըստ shantnews-ի՝ ասել է բժիշկը։
Բժշկի օգնությունը անհրաժեշտ է նաև, եթե ցավը տարածվում է կողքերին, ոտքերին, պարանոցին կամ մեջքի ստորին հատվածին, եթե խնդիրներ կան միզելու հետ, եթե ցավն ուժեղանում է թեքվելիս և շրջվելիս: