Բաժիններ՝

Երևանի փողոցների ցուցանակները նորերով փոխարինելու փաթեթն արդեն պատրաստ է. առաջիկայում այն կուղարկվի հրապարակման

Երևանի փողոցների ցուցանակները՝ նոր ձևավորմամբ ցուցանակներով փոխարինելու փաթեթն արդեն պատրաստ է. առաջիկայում այն կուղարկվի հրապարակման:

Այս մասին նոյեմբերի 13-ին Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Առաքելյանը:

«Մայրաքաղաքի փողոցների ցուցանակները՝ նոր ձևավորմամբ ցուցանակներով փոխարինելու փաթեթն արդեն պատրաստ է թե՛ տեխնիկական բնութագրի, թե գծապատկերների և թե՛ սխեմաների տեսակետից: Մի փոքր դետալ կա այսօր քննարկելու, որից հետո այն կուղարկվի հրապարակման»,-ասաց Առաքելյանը:

Քաղաքապետն, անդրադառնալով Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի վրա համապատասխան հասցեների առկայությունն ապահովելու աշխատանքներին, դժգոհություն հայտնեց՝ նշելով, որ առկա են որակական խնդիրներ՝ սկսած տառատեսակից, վերջացրած անվան տեղադիրքով:

Քաղաքապետն առաջարկեց հետագայում այն նորից քննարկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս