Բաժիններ՝

Գազայում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր զոհված իսրայելցի զինվորականների թիվը հասել է 44-ի

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ևս երկու զինծառայող է սպանվել Գազայի հատվածի հյուսիսում տեղի ունեցած մարտերի ժամանակ, դրա հետևանքով պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​խմբավորման դեմ ցամաքային գործողության ընթացքում զոհված զինվորակաների թիվը հասել է 44-ի: Այս մասին հայտնել է The Times of Israel թերթը։

Թերթի տվյալներով՝ զոհված 28-ամյա մայորը և 21-ամյա շտաբի սերժանտը մտնում էին Իսրայելի պաշտպանության բանակի հատուկ նշանակության ջոկատի բրիգադի կազմի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս