Բաժիններ՝

Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է ևս երկու մեդալ

Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ևս երկու մեդալ է  նվաճել. արծաթե մեդալակիրներ դարձան Արամ Աղաջանյանը և Վահրամ Գրիգորյանը:

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը 71 կգ քաշային Արամ Աղաջանյանր հասնելով եզրափակիչ` մրցեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող ռուս Ռամեդ Գուկևի հետ և զիջեց 0:3 հաշվով: Աղաջանյանը դարձավ ԱԱ-ի արծաթե մեդալակիր:

Եվ եզրափակիչ էր հասնել նաև 64 կգ քաշային Վահրամ Գրիգորյանը: Նա եզրափակիչում մրցեց ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդես եկող Շեյխ Մանսուր Խաբիբուլաևի հետ: Հայ մարզիկը զիջեց 0:5 հաշվով: Գրիգորյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Ցերեկային մրցահերթում ԱԱ-ի բրոնզե մեդալ էր նվաճել Վահագն Չալյանը (88 կգ):

Սամբոյի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ի բրոնզե մեդալակիրներ էին դարձել` Արման Ավանեսյանը (98 կգ), Սարգիս Վարդանյանը (79կգ) և Վարսիկ Գրիգորյանը (54 կգ):

Սամբոյի աշխարհի առաջնությունը կեզրափակվի նոյեմբերի 12-ին: Այս առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում են 70 երկրների 500-ից ավելի մարզիկներ, իսկ ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 2500-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս