Շուշիի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով 5 ադրբեջանցիներ ողջ-ողջ այրվել են

Արցախի Շուշի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 ադրբեջանցի է զոհվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Վթարը տեղի է ունեցել Շուշիի Քարին-տակ գյուղի մոտ։ Նշվում է, որ «Nissan Navara»-ի վարորդը կորցրել է կառավարումը, արդյունքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։

Մեքենայում գտնվող հինգ ուղևորներ ողջ-ողջ այրվել են։Վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Մեքենայում գտնվող բոլոր անձինք ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներ են եղել։

Տեսանյութեր

Լրահոս