«Հայաստանի քաղբանտարկյալները իրականում հայ ռազմագերիներ են իշխող թուրք-ադրբեջանական կառավարության ճիրաններում». Ռուբեն Մխիթարյան
Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի քաղբանտարկյալները իրականում հայ ռազմագերիներ են իշխող թուրք-ադրբեջանական կառավարության ճիրաններում: Այս իշխանությունը հետ չի մնալու Ալիևից և սեփական բանտերում ավելացնելու է հայ ռազմագերիների թիվը: Քաղբանտարկյալ հայ ռազմագերիների մտավոր հավաքական որակը ոչ միայն անհանդուրժելի է սրանց կողմից, այլ նաև սպառնալիք է ընկալվում՝ անկիրթ, փնթի և փողոցային ծագումնաբանություն ունեցող ոչնչությունների համար…
Սակայն Հայաստանում վաղուց միայն խոսելով անհնար է ոչինչ փոխել…
Սա թերևս վերջին գրառումս է այս հարթակում: Քանի դեռ պետության մեջ առաջնային են կուսակցական, թայֆային, ազգակցական և այլ մերկանտիլ գործառույթները, մենք շատ շուտով չենք ունենալու նաև այն, ինչ ունենք հիմա: Ու եթե նորից ձեզ կասեն, թե բա «ուրեմն մենք արժանի ենք այս ամենին», ապա Ո՛Չ: Ես արժանի չե՛մ: Հենց բոլորդ հրաժարվեք հայ ազգային հարմարվողականությունից, ամեն բան շատ արագ կփոխվի: Դժվար չէ, հավատացեք: Ուղղակի ազատեք ձեզ կուսակցական, թայֆային, ազգակցական և այլ հորինված կապանքներից և կգիտակցեք, թե ինչի եք իրականում արժանի:
Հ.Գ. Եվ այո, ՄԱ՛Հ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ»: