Իշխանություններն այստեղ էլ ենթարկվեցին ադրբեջանական քմահաճույքներին. «Հրապարակ»
![](https://168.am/wp-content/uploads/2023/11/imgonline-com-ua-Resize-9sTVwBwNzpD0.jpg)
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ խորհրդարանում հայտնել է, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը, որի աշխատանքները խոչընդոտվում են ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով, կտեղափոխվի «մոտակա» վայր: Հարցին, թե գործարանն ուր է տեղափոխվելու, նա կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»։
Փաստորեն, ՀՀ իշխանություններն այստեղ էլ ենթարկվեցին ադրբեջանական քմահաճույքներին: Իրականությունն այն է, որ Փաշինյանը խաղաղություն է մուրում, եւ անգամ ՀՀ 29,800 ք/կմ տարածքում մենք չենք կարողանում մի փոքրիկ արտադրություն գործարկել։