Սահմանը հարաբերականորեն կայուն է. Արման Սարգսյան

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում կրկին չպատասխանեց լրագրողների հարցերին, միայն կոչ արեց հետևել պաշտոնական լրահոսին։

«Պաշտոնական հաղորդագրությամբ ամեն ինչ հայտնում ենք, այս պահին էլ հարաբերականորեն կայուն է»,- կարճ ասաց Արման Սարգսյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունեցել է 1 զոհ և 2 վիրավոր:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորել էին նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։

Կարդացեք նաև

Զոհված զինծառայողը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանն է:

Տեսանյութեր

Լրահոս