
«Ահազանգ կա, որ 25-օրյա վարժական հավաքների մասնակիցների գումարից պահում են հանդերձանքի համար». Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց, որ 25-օրյա հավաքի մասնակիցների վերաբերյալ տարբեր քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ վարժանքի մասնակիցների վարձատրությունից գումար են պահում՝ հանդերձանքի համար։
«Ես կոնկրետ մարդկանց գիտեմ, նույնիսկ կտրոններն են փոխանցել, որ փոխանցվող գումարից 40.000 դրամից ավելի պահում են անում, մինչդեռ ՊՆ-ից ասել են, որ հանդերձանքը տրվում է անհատույց»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
Արձագանքելով՝ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ աշխատանքային կարգով կոնկրետ անձանց վերաբերյալ կարող է տեղեկատվություն տրամադրել։ Դրանից հետո կփորձեն հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում