Խաչատուր Գասպարյանը Վիեննայում հանդես է եկել «Միջսերնդային փոխանցում և կոլեկտիվ տրավմա» թեմայով դասախոսությամբ

Հայ ժողովրդի համար ողբերգական այս օրերին՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը, Վիեննայում ընթանում էր Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի 23-րդ կոնգրեսը, որին մասնակցում էին 135 երկրների հոգեկան առողջության ավելի քան 4800 մասնագետներ։

«Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը հանդես է եկել «Միջսերնդային փոխանցում և կոլեկտիվ Տրավմա» թեմայով դասախոսությամբ:
Պատմական զուգահեռներ անցկացնելով՝ նա անդրադարձել է 44-օրյա ինչպես նաեւ մերօրյա պատերազմների հոգեբանական հետևանքներին, ազգային խտրականության և ատելության վրա կառուցված հայատյաց ադրբեջանաթուրքական տանդեմի կազմակերպած էթնիկ զտմանը՝ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությանը, որին գրեթե մեկ տարի լուռ հետևում էին ինչպես արևմտաեվրոպական պետությունները, այնպես էլ խաղաղապահի մանդատ ունեցող ՌԴ-ն։

Տեսանյութեր

Լրահոս