«Աշոտյանի դեմ իրականացվողը բացառապես մեկ խեղկատակի չհագեցող քիմքը հագեցնելուն ուղղված կենցաղային մակարդակի ներկայացում է»

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թեպետ անիմաստ է Արմեն Աշոտյանի դեմ տեղի ունեցող գործողություններում իրավական, առավել ևս քրեաիրավական նորմերի առկայություն կամ բացակայություն, արձանագրելը, այնուամենայնիվ «Քաղաքական հետապնդում» հասկացությունը իրավական առումով դա երկրի պետական մարմինների կողմից իրականացվող ֆիզիկական, հոգեբանական կամ որևէ այլ ճնշումն է, որն անհատապես ուղղված է այդ անձի քաղաքական համոզմունքների փոփոխմանը, այդ երկրի կամ այլ պետության պետական մարմինների կամ գործիչների գործողությունների դեմ այդ անձի արտահայտած հրապարակային քննադատական ելույթների կանխմանը, որոնք բացառապես առնչվում են ճնշման ենթարկվող անձի քաղաքական համոզմունքների և արտահայտած կարծիքների` միջազգային իրավունքի նորմերով հռչակված` մարդու իրավունքների և ազատությունների դրսևորման հետ:

Անգամ ամենամեծ ցանկության դեպքում նիկոլհպատակ իրավապահ համակարգը չի կարող Արմեն Աշտոյանի դեմ իրականացվողը չորակել որպես քաղաքական հետապնդում՝ պետության համար բոլոր հնարավոր բացասական հետևանքներով հանդերձ։

0 իրավաբանություն

0 արդարադատություն

0 օրենք կամ դրա կիրառություն։

Աշոտյանի դեմ իրականացվողը բացառապես մեկ խեղկատակի չհագեցող քիմքը հագեցնելուն ուղղված կենցաղային մակարդակի ներկայացում է, որը դատապարտված է իր պատվիրատուների և շահառուների խաթարված հույսերի և վառվուն երազների չիրականացման։

Հ.Գ. չկա իրավական գործընթաց, չի լինելու նաև իրավական հանգուցալուծում, անկախ տարատեսակ քրեաիրավական փաթեթավորումներից։

Հ.Գ.Գ. թե խափանման միջոցի ինչպիսի պայմաններ է խախտել Աշոտյանը, հայտնի չէ անգամ քննչական մարմիններին»։

Տեսանյութեր

Լրահոս