Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման դեպքում Անկարան պատրաստ է Երևանի հետ հարաբերություններում դրական քայլերի. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, նշել է, որ եթե երկու կողմերի միջև հաշտություն հաստատվի, Անկարան Հայաստանի հետ հարաբերություններում պատրաստ կլինի դրական քայլերի: Այս մասին հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:

«Մենք դրական ենք գնահատում Երևանի վերջին հայտարարությունը: Մենք աջակցում ենք դրան»,- ասել է Չավուշօղլուն։

«Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտություն հաստատվի»,-հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031