Չենք պատրաստվում, թրքանալ, հանձնվել. սա խաղաղության օրակարգ չէ, այլ հանձնման. Հենրիխ Դանիելյան

«Ստորագրահավաքով մենք նաև ցույց ենք տալիս աշխարհին մեր միասնականությունը և այն կամքը, որն ունի հայ ժողովուրդը, հայ երիտասարդությունը, այն է՝ չհպատակացվելու և չթուրքացվելու կամքը»,-  այսօր ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից «Ո՛չ Արցախի զտմանը» խորագրով  նախաձեռնած ստորագրահավաքի ժամանակ 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը:

Քաղաքական գործիչը ցավով արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանն առանց թաքցնելու՝ խոսում է Արցախից հրաժարումի մասին:

«Նա սեփական օրակարգն է սպասարկում՝ այդ օրակարգում չունենալով հայկական օրակարգը: Նիկոլ Փաշինյանը և հայերիս օրակարգը, ապագայի նկատմամբ տեսլականը շատ տարբերվում են իրարից»,- հավելեց Հենրիխ Դանիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս