Բաժիններ՝

«Այսուհետ ևս դեսպանության կայքում յուրաքանչյուրը կարող է անվճար գրանցվել». ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Վերջին ամիսներին դժվարացել էր շենգենյան վիզա ստանալու համար դեսպանատանը դիմում ներկայացնելու պայմանավորվածություն ամրագրելը։

Այդ իսկ պատճառով դեսպանությունը ուրախությամբ հայտնում է, որ այսուհետ ևս դեսպանության կայքում ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ կարող է ԱՆՎՃԱՐ գրանցվել։

Պայմանավորվորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտավորապես 3 շաբաթ առաջ։ Այս փոփոխության արդյունքում ճամփորդող քաղաքացիները ավելի ապահով կարող են պլանավորել իրենց այցը։

Վիզա ստանալու դիմումի հետ կապված բոլոր մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ այս հղումով՝ 

Սպասվող Զատիկի տոնի առթիվ բոլոր մեր հետևորդներին մաղթում ենք ուրախ Զատիկ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս