«Ճգնաժամը պետք է օգնի դասեր քաղելու, ով կամք ունի, վստահ եմ՝ հաղթահարելու է». Ռուբեն Վարդանյան
Արցախի Հնարապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը շարունակում է այցելել համայնքներ և բնակիչներին ներկայացնել ստեղծված իրավիճակը։
Մարտունու շրջանի Սպիտակաշեն, Հաղորտի, Մուշկապատ համայնքներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է օպերատիվ շտաբի իրականացվող աշխատանքները։
«Կարծում եմ՝ այս ճգնաժամը պետք է օգնի դասեր քաղենք: Մեկ է՝ ով կամք ունի, հավատ ունի, հաղթահարելու է, վստահ եմ։ Բոլոր միջոցներով ու գործիքներով պետք է շարունակել պայքարը, ինչը նշանակում է, որ մենք չենք համաձայնում այն ճանապարհին, որն առաջարկել է Ադրբեջանը»,- հանդիպման ժամանակ ասել է Ռուբեն Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում