Ադրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. Տարոն Սիմոնյան

«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկմանը միջազգային իրավունքի մասնագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով Բաքվի «դատավարությունն» ի սկզբանե անձերի դեմ էր, սակայն առավել մեծ նպատակ էր հետապնդում, այսինքն, բազիս էր նախապատրաստվում՝ հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթաց սկսելու համար:

«Եվ պատահական չէ, որ ամբողջ մեղադրանքը կառուցված է այն հիմնական գաղափարի վրա, որ Արցախի Հանրապետությունը դա «ահաբեկչական» կազմակերպություն է եղել, որը ֆինանսավորվել է ՀՀ-ի կողմից: Այս տրամաբանության շրջանակում են անձանց մեղադրանքներ ներկայացվել: Եթե ուսումնասիրենք Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հսկայածավալ դատավճռի սկզբնական հատվածը, մի քանի հարյուր էջ նվիրված է 1988-ից մինչև 1990-ականների վերջերը տեղի ունեցած գործողություններին, որոնք ներկայացվում են որպես մեկ կազմակերպության կողմից արված գործողություն, որը վերագրելի է Արցախի կառավարություն յուրաքանչյուր անդամին, անգամ՝ քաղաքացիներին՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն։

Այսինքն՝ ովքեր  մասնակից են եղել Արցախի Հանրապետության կառավարմանն այս կամ այն չափով, անգամ՝ ընտրություններին մասնակցելը, նրանք, փաստորեն, դառնում են, ըստ ադրբեջանական պրոպագանդայի և դատարանի որոշման, ահաբեկչական կազմակերպության մասնակիցներ, և հետևաբար՝ ենթակա են քրեական հետապնդման: Թիրախն ուղղակիորեն Հայաստանի Հանրապետությունն է, որ հետագայում ՀՀ-ին ասեն՝ «Դուք փաստորեն հանցագործության խթան եք եղել և կազմակերպիչ, իսկ Արցախի Հանրապետությունը որպես գործիք եք օգտագործել Ադրբեջանի դեմ»,- մանրամասնեց միջազգային իրավունքի մասնագետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930