«Եթե ցույց անողները 2-3 հոգուն են մատնանշում, ապա հետաքրքիր է՝ ո՞ւմ են իրենք ներկայացնում, մենք ժողովրդին ենք ներկայացնում, նրանք՝ չգիտեմ»,- հավելեց պատգամավորը։
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց՝ գիտակցում են, որ արդի աշխարհում հնարավոր է ամեն բան, մարդուց կարելի է խլել ամեն ինչ՝ անդամահատել, ունեզրկել, սպանել, սակայն կա մեկ բան, որ անհնարին է մարդուց զատել. դա արժանապատվությունն է։
Հիմա հարց եմ ուզում ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը. Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք դուք սպասում, ուզում եք այս հրապարակում մենք ամեն օր մարդկանց դիակներ ունենա՞նք, որ արձագանքեք, ուզում եք մեր երկու մանկահասակ երեխաների մահվան դեպքի կրկնությո՞ւն, որ խելքի գաք»,- շեշտեց Գուրգեն Ներսիսյանը։
Արցախի Հնարապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը շարունակում է այցելել համայնքներ և բնակիչներին ներկայացնել ստեղծված իրավիճակը։
«Արցախ։ Շրջափակման մեկ ամիս». Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում Արցախի Հանրային հեռուստաընկերության լրագրողը հարց ուղղեց Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին, թե տեսնելով այս տարիների Ադրբեջանի վարած հակահայ, հակաարցախյան քաղաքականությունը, հնարավոր չէ՞ր կանխատեսել իրադարձությունների նման զարգացում, և եթե հնարավոր էր, ապա կա՞ մշակված ծրագիր, որով այսօր առաջնորդվում են Արցախում։
Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը Բերձորի ճանապարհը չբացի, ապա որոշակի սցենարներ ունեն, մշակել են, թե որ դեպքում ինչ կարող են անել։
Գործարար, բարեգործական ծրագրերի նախաձեռնող, հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը Forbes.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կփորձի «սկսել հարևանների հետ հարաբերություններ կառուցելու դժվարին ճանապարհը՝ հենվելով ոչ թե այլատյացության ու փոխադարձ ատելության, այլ կողք կողքի ապրելուն սովորելու ձգտման վրա»։