Բաժիններ՝

Երևանում առաջիկա օրերին ձյուն է սպասվում

«Սարգիս Բեջանյանը նշանակվել է Երևանի էլեկտրատրանսպորտ ՓԲԸ տնօրեն: Մեծ աշխատանք ունենք անելու, մեծ փոփոխություններ, և վստահ եմ, այդ խնդիրներն իրար հետ կլուծենք»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության մեկնարկից առաջ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ ներկայացրեց վերջին օրերին տեղումների պայմաններում կատարված աշխատանքը՝ նշելով, որ հունվարի 28-ին և 29-ին ձյան տեղումների ինտենսիվությունը մեծ չի եղել, համակարգը պատրաստ է եղել աշխատանքին, վարչական շրջանների ղեկավարներն են անձամբ հսկել աշխատանքը, այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա:

«Միակ մտահոգությունը եղել է երեկոյան և լուսադեմին սառցակալման հանգամանքը, ինչը կանխվել է, բոլոր աշխատանքները կատարվել են: Անանցանելի և դժվարանցանելի փողոց հիմա չունենք Երևանում: Այսպես կշարունակվի, որովհետև փետրվարին տեղումները լինելու են պարբերաբար»,- հավելեց Կամո Արեյանը:

Պետհիդրոմետ ծառայության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ Երևանում հունվարի 30-ի ցերեկը, հունվարի 31-ին, փետրվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ, որոշակի  դադարներով սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք նաև

Առավելագույն ջերմաստիճանը շաբաթվա ընթացքում կգրանցվի հունվարի 30-ի և 31-ի, փետրվարի 1-ի և 2-ի ցերեկը՝ 3-5 աստիճան տաքություն, իսկ նվազագույն ջերմաստիճանը շաբաթվա ընթացքում կգրանցվի փետրվարի 3-ի և 4-ի գիշերը՝ -7, -9 աստիճան:

Տեսանյութեր

Լրահոս