«Եվս մեկ շաբաթ սպասվում է ծխով լցված օդ, որը գալիս է Նուբարաշենի աղբանոցից: Խնդրում եմ, այս հարցն ավելի արագ կարգավորվի, քան մեկ շաբաթը: Բոլորս էլ գիտենք, որ խոսքը թունավոր ծխի մասին է»,- Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում ասաց ավագանու անդամ Լևոն Զաքարյանը՝ նշելով, որ հրդեհի բռնկումից հետո նաև խոսակցություններ տարածվեցին, ըստ որոնց՝ կան որոշակի խմբավորումներ, որոնք աղբավայրը բաժանել են միմյանց միջև, ու գուցե հրդեհն առաջացել է այդ խմբերի միջև ծագած խնդիրների պատճառով:
Արդեն 5-րդ օրն է՝ բռնկում է եղել Նուբարաշենի աղբավայրում: Ծավալը մասնակի էր, հետո ծավալվեց պարագծով: Դեռևս մեկ շաբաթ մեզնից կպահանջվի՝ ամբողջությամբ մարելու և ծուխը դադարեցնելու համար»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ առաջարկելով արագ ձեռնամուխ լինել նոր աղբավայրի ծրագրի ընթացքին:
Մինչև օրվա վերջ պատասխան կտամ. Կամո Արեյանը` Ավինյանին
30 տարուց ավելի է՝ չի իրականացվում հուշարձանների տեխնիկական զննում․Կամո Արեյանի հորդորը՝ ԿԳՄՍՆ-ին
«Սարգիս Բեջանյանը նշանակվել է Երևանի էլեկտրատրանսպորտ ՓԲԸ տնօրեն: Մեծ աշխատանք ունենք անելու, մեծ փոփոխություններ, և վստահ եմ, այդ խնդիրներն իրար հետ կլուծենք»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության մեկնարկից առաջ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող 153 դպրոցից պատսպարման համար պիտանի է 108 նկուղ, որից մաքուր է 93-ը: Մաքրման ենթակա է 15 նկուղ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող 161 մանկապարտեզից պատսպարման համար պիտանի է 85 նկուղ, որից մաքուր է 78-ը:
Երևանում գերբեռնված ավտոմեքենաները լրջագույն խնդիր են առաջացնում, ճզմում են ասֆալտը։ Այստեղ կապ ունի մեքենան ոչ ճիշտ շահագործելը, թեք հարթություններում կանգնելու ձևը, արագությունը: Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացնելով մայրաքաղաքի փողոցներով բեռնատարների երթևեկության հետևանքով առաջացած խնդիրները՝ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: