Վարչական շրջանների կողմից հաշվետու ժամանակահատվածում Եկամուտների հաշվառման և գանձման վարչություն է ներկայացվել 1915 տեղեկատվություն՝ ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ:
«Մալաթիա-Սեբաստիայում 20-ն էր, հաջորդ շաբաթ էլ չեք տալո՞ւ: Քանի՞ աշխատող ունեք եկամուտների վարչությունում: 16 հոգով 20 տեղեկանք են պատրաստե՞լ: Աջափնակում քանի՞ աշխատող ունեք: 17 հոգով 29 հատ տեղեկա՞նք եք պատրաստել մեկ շաբաթվա մեջ: Մյուս վարչական շրջաններում, որ 100-ից ավելի տեղեկանք են սարքել, ո՞նց են սարքել»,- հարցրեց քաղաքապետը:
«Սարգիս Բեջանյանը նշանակվել է Երևանի էլեկտրատրանսպորտ ՓԲԸ տնօրեն: Մեծ աշխատանք ունենք անելու, մեծ փոփոխություններ, և վստահ եմ, այդ խնդիրներն իրար հետ կլուծենք»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության մեկնարկից առաջ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետը զայրացած հայտարարեց. «Ժողովուրդ ջան, ամեն մեկիդ հարցը 5 անգամ տվել եմ, ամեն մեկիդ մեկ հանձնարարական է 7 օրվա ընթացքում: Ձեր ենթակայության տակ է եկամուտների հաշվառումը, և ոնց որ լիքը մարդ ունեք, որ չգիտեմ՝ ինչով են զբաղված: Դժվա՞ր է էստեղից դուրս գաք, ձեր անձնակազմին հավաքեք, ասեք՝ ինչ պետք է անեն»:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող 153 դպրոցից պատսպարման համար պիտանի է 108 նկուղ, որից մաքուր է 93-ը: Մաքրման ենթակա է 15 նկուղ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող 161 մանկապարտեզից պատսպարման համար պիտանի է 85 նկուղ, որից մաքուր է 78-ը:
Քաղաքապետարանը ներկայացրել է Երևան քաղաքի զարգացման 2023 թվականի ծրագրի նախագիծը: Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի նախագծում նշված է, որ Երևան քաղաքի քաղաքաշինական զարգացմանն ուղղված ծրագրերն իրականացվել են Երևանի 2005-2020թթ. գլխավոր հատակագծում ամրագրված հիմնական դրույթների համաձայն:
Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչև 2024 թվականը վերոնշյալ աշխատանքներն անցկացվելու են մրցույթով: