Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն այնքան է անլրջացել, որ արդեն վերածվել է զավեշտի, և տրագիկոմիկ երանգներ է ստանում հատկապես ընտրություններից առաջ: Երևի այդ պատճառով է «մեծարգո վարչապետը» ընտրություններին ընդառաջ արխիվից հանել նախորդ ընտրություններում կիրառված տեխնոլոգիական հնարքների սխեմաներն ու մեխանիզմները, որոնց մեջ ահագին տեղ էին զբաղեցրել նախորդ իշխանության ներկայացուցիչների կոռուպցիոն դրսևորումների բացահայտումների, թալանի վերադարձի խոստումներն ու առասպելները և լիքը նման նախընտրական հետաքրքիր ու գրավիչ բաներ: Այդ ժամանակ «մեծարգոն», «բանտիկով չագուչը» ձեռքին, իրեն դիրքավորել էր՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի մեծ ու անփոխարինելի մասնագետ:
Երևանում նույնիսկ ձմռանը սպասվող ձյունը, չգիտես՝ ինչու, քաղաքային իշխանությունների համար անսպասելի է գալիս․ քաղաքացիներն ահազանգում են՝ ձնամաքրման աշխատանքներն առատ ձյունից անգամ օրեր հետո էլ պատշաճ չեն իրականացվում, չեն մաքրվում մայթերը, շենքերի տանիքներից կախված հսկայական սառույցները, որոնք վտանգում են քաղաքացիների կյանքը։
Իսկ հրաժարական պահանջելու տեղ մենք շատ ունենք։ Սա առաջին նմանատիպ դեպքը չէ, երբ նշված անձանց գործողությունների կամ անգործության պատճառով երևանցիները կանգնում են խնդիրների առաջ։ Հիշենք անցած տարվա անձրևների հետևանքները, հիշենք տրանսպորտի չարեփոխումները։
«Երբ Երևանում հնձում էին ծառերը, պետք է հասկանային, որ այդ ծառերն իրենց ճյուղերի վրա պահում էին ահռելի քանակությամբ ձյուն։ Բայց հիմա Երևանի կենտրոնը վերածվել է սահադաշտի, իրենք իրենց համար խնդիրներ են առաջացնում։ Այս ամենն ընդամենը սխալ կառավարման և տոտալ ֆիասկոյի հետևանք է։ Նախորդ տարի էլ հայտարարում էին, թե «ձյունը Ֆեյսբուքում» է, մենք անտեսանելի աղ ենք գցել», հիմա բա ո՞ւր է աղը, տեսանելի չէ, միայն ձյունն է տեսանելի և մարդկանց մղձավանջը, որի միջով երեկ անցնում էին։ Ես չեմ հիշում որևէ իշխանություն, որի ժամանակ մարդկանց իջեցնեն հանրային տրանսպորտից՝ անվտանգությունից ելնելով, որպեսզի նրանց կյանքը չվտանգեն, և մարդիկ ոտքով հասել են իրենց տներ»,- հավելեց ավագանու անդամը։
Վերին Լարսի հատվածում՝ ռուսական ու վրացական կողմերում, հազարավոր բեռնատարներ շարունակում են կանգնած մնալ:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց ուշադիր լինել, որ համատիրությունները բակային տարածքների մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնեն:
«Սարգիս Բեջանյանը նշանակվել է Երևանի էլեկտրատրանսպորտ ՓԲԸ տնօրեն: Մեծ աշխատանք ունենք անելու, մեծ փոփոխություններ, և վստահ եմ, այդ խնդիրներն իրար հետ կլուծենք»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության մեկնարկից առաջ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: