Վկաները հիմնավորում են բենզինով վառարանը վառելու վարկածը. ազնիվ չէ այլ բան փնտրելը. Արգիշտի Քյարամյան

Կառավարության այսօրվա նիստում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը զեկուցեց հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի N զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության քննության որոշ մանրամասների մասին:

«Գլխավոր դատախազն ամբողջությամբ ներկայացրեց իրավիճակը։ Ես ավելի պարզ  ուզում եմ երկու բառով հավելել, որ բոլոր հարցաքննված վկաները, ովքեր մինչ այս պահը հարցաքննվել են, ուղիղ վկայում են այն մասին, որ ի սկզբանե առաջ քաշված վարկածը՝ բենզինով վառարանը վառելու վարկածը, հիմնավորվում է։ Ասեմ ավելին՝ երկու օր առաջ օրապահը, ով անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը։ Այսինքն՝ ամեն ինչ շատ պարզ է, և այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ՝ այդքան էլ ազնիվ չեն»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին նշված զորամասում հրդեհի հետևանքով  զոհվել էր 15 զինծառայող:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս