Նպատակը մեկն է՝ միջազգային հանրությունն անհապաղ գործի ու բացի կյանքի ճանապարհը. Արտեմ Վալտեր

Երևանում մեկնարկել է «Հանուն կյանքի ճանապարհի». հայտնիների նախաձեռնությամբ քայլերթը ՄԱԿ գրասենյակ՝ Արցախի ապաշրջափակման պահանջով: Նախաձեռնության հեղինակը երգիչ Արտեմ Վալտերն է,  որին լայն ճանաչում է բերել «Ալո-ալո» Արցախի բարբառով երգը:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ակցիայի նպատակներին՝ Արտեմ Վալտերը շեշտեց. «Նպատակը, որ միջազգային հանրությունն անհապաղ գործի ու բացի կյանքի ճանապարհը: Եթե չբացեն, տեղի կունենա հումանիտար աղետ: Երկրորդը, որ 120 հազար շրջափակված արցախցիները իրենց մենակ չզգան, հասկանան՝ այսքան մարդ իրենց հետ է»:

Տեսանյութեր

Լրահոս