Ինչին կարողացել է հասնել Սարգսյան-Նալբանդյան դուետը՝ եղել է դիվանագիտական շեդևր. Նաիրա Զոհրաբյան
«Եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ իշխանության, վստահեցնում եմ՝ մենք կասեինք ո՛չ Ռուսաստան, ո՛չ արևմտյան տարբերակ: Կասեինք՝ միայն հայկական տարբերակ»,- «Մոսկվա՞, թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը» համաժողովի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա անդրադարձավ նաև Մադրիդյան սկզբունքներին՝ նշելով. «Վերջերս եմ վերադարձել Ստրասբուրգից, փորձագետների հետ քննարկում էր: Այնտեղ ասվեց՝ «Մադրիդյան սկզբունքները» դիվանագիտական շեդևր է եղել: Այն, ինչին որ կարողացել է հասնել Սարգսյան-Նալբանդյան դուետը՝ եղել է դիվանագիտական շեդևր և դրա վրա լուրջ դիվանագիտություն ենք սովորեցնում, թե ինչպես պետք է բանակցել»: