![](/banners/BeFunky-design.jpg)
Կադրեր են հրապարակվել կործանված ինքնաթիռի դեպքի վայրից
![](https://168.am/wp-content/uploads/2022/12/37244.jpg)
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։
ԱԻՆ-ը հրապարակել է կադրեր կործանված ինքնաթիռի դեպքի վայրից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։
Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։