«Ադրբեջանը պատրաստ է ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները». Լավրով

Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, պատրաստ է քննարկել դա, երաշխիքներ տալ Ղարաբաղի հայերին՝ կապված այն իրավունքների հետ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,- ասել է նա։

«Իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է Ղարաբաղում հայերի իրավունքների, քան կարգավիճակի մասին», – հավելել է Լավրովը։

 

Տեսանյութեր

Լրահոս