Արցախի ժողովուրդն իր ցասումը, արժանապատվության մակարդակը, անզիջողականության և պահանջատիրական դիրքորոշումը ցույց տվեց և՛ ՀՀ իշխանություններին, և՛ միջազգային հանրությանը. Ինեսսա Բարսեղյան

«Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը, կարծում եմ, ազդակ էր միջազգային հանրությանը, որ Արցախի ժողովուրդը հստակ կողմ է արտահայտվում ինքնորոշման իրավունքի իրացմանը»,- «Հենարան» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Կամսար Բադալյանը:

Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ Ինեսսա Բարսեղյանն Արցախում տեղի ունեցածը համեմատեց հանգած հրաբխի ժայթքման հետ:

«Արցախի ժողովուրդն իր ցասումը, արժանապատվության մակարդակը, անզիջողականության և պահանջատիրական դիրքորոշումը ցույց տվեց և՛ ՀՀ իշխանություններին, և՛ միջազգային հանրությանն ու, առհասարակ, մեծ երկրներին՝ մեկ անգամ ևս փաստելով, որ, այո, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և չի կարող լինել, և որ, այո, արցախցին, առհասարակ՝ հայը, չի ծնկելու թուրքի առջև»,- ասաց Ինեսսա Բարսեղյանը՝ հավելելով, որ նոյեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքն էլ ոչ թե իշխանափոխության, այլ արցախապահպանության հանրահավաք էր:

Նա կոչ արեց երիտասարդներին՝ ակտիվ մասնակցել այս ամենին, որպեսզի հնարավոր լինի դուրս գալ կյանքի և մահվան սահմանագծից և, վերջապես, վերակենդանանալ:

Կարդացեք նաև

Կամսար Բադալյանն էլ անդրադարձավ նոյեմբերի 8-ին Շուշիում Ալիևի հերթական ռազմատենչ ու սպառնալիքներով լի հայտարարություններին, ընդգծելով նաև Հայաստանում գործող իշխանությունների օրոք մեր ազգի հասցեին հնչողհոխորտանքները. «Կրկին Ալիևը հոխորտաց և սպառնաց հայ ազգին, և սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ օր առաջ պետք է հեռացնենք այս դավադիրների իշխանությանը, քանի որ այլևս չկա որևէ զսպօղակ, կա զրո հարգանք հենց ՀՀ իշխանությունների նկատմամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս