Բաժիններ՝

Նոյեմբերի 5-ի հանրահավաքին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը․ Aysor.am

Մամուլում այսօր հրապարակումներ կային, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, հնարավոր է, մասնակցի նոյեմբերի 5-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքին:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ կազմակերպիչների դիմումին ընդառաջ, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, նոյեմբերի 5-ի հանրահավաքին կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ինչպես և ինքը այդ մասին ծանուցել է։

«Ինչ վերաբերում է Նորին Սրբության մասնակցության վերաբերյալ շրջանառվող լուրերին, ապա նման նախատեսում չկա» , – ասաց Տեր Եսայի Արթենյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս