«Անհնար սցենար է, որ Ռուսաստանը մեզ ցորեն չտա». Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով պարենային անվտանգության խնդիրներին, ասաց՝ գրեթե բոլոր երկրներն էլ նման խնդիր այսօր ունեն։

«Այս պահին կարելի է ասել, որևէ երկիր չկա, որ խնդիր չունի։ Պարենային անվտանգության հարցը բոլոր երկրների, եթե ոչ՝ համար մեկ, ապա գլխավոր խնդիրներից է, որ պետք է լուծել։ Վերջին իրադարձությունների հետ կապված՝ ցորենի միջանցքը փակվեց, խնդիրներն ավելացան»,- ասաց Վահան Քերոբյանը։

Ճշտող հարցին՝ Հայաստանում կարո՞ղ է հացի, ալյուրի դեֆիցիտ առաջանալ, նախարարը պատասխանեց․

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրը չառաջանա: Պարենային անվտանգության ռազմավարությունը հիմա շրջանառվում է, որը պետք է հաստատվի: Այնտեղ գործողությունների ծրագիր է, որ պետք է իրականացնել, որպեսզի  Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը հնարավորինս բարձրանա»:

Կարդացեք նաև

Եթե Ռուսաստանը հանկարծ որոշի, որ ցորեն չի արտահանում և մեզ չի տրամադրում, ի՞նչ է լինելու՝ Քերոբյանն արձագանքեց.

«Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ես չէի ուզենա իրար հետ այդպիսի սցենար դիտարկել, շատ լավ հարաբերություններ ունեմ իմ գործընկերների հետ, կառավարություններն էլ ունեն շատ լավ աշխատանքային հարաբերություններ, մեր երկրները ռազմավարական դաշնակիցներ են, և ես կարծում եմ՝ այդ սցենարն անհնար է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս