«Իրենց մահով նրանք չեն դադարել գոյություն ունենալ, իրենք միշտ կան, միշտ ներկա են». Արամ Գևորգյան
Արան Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ․ «Ողջ օրն անձրևել էր, երկինքը դեռ ամպոտ էր, օդի մեջ էլ աշնանային սառնություն կար։
Եռաբլուրում գրեթե մարդ չկա։ Գնացի Դավոյի մոտ։ Նկարն էի սրբում անձրևի կաթիլների թողած հետքերից։ Կտորը մոտեցրեցի նկարին թե չէ, մի անսովոր ջերմություն անցավ ձեռքիս միջով։ Նենց ջերմություն, որ էտ ցուրտ եղանակին ձեռիքս ափը մի պահ տաքացավ։ Մտածեցի, գուցե արևից էր տաքացել նկարը, ու էտ ջերմությունը փոխանցվեց կտորի միջով։ Բայց չէ, ողջ օրն անձրևել էր ու մի րոպե անգամ արևը դուրս չէր եկել։ Անգամ ամռան շոգին քարը միշտ սառն է լինում։
Հետո կտորը նկարի տարբեր հատվածների մոտեցրեցի, բայց էլ նման բան չեղավ։ Այդ մի անգամն էր, որ սառը քարից ես ջերմություն ստացա…
Տղերքի ոչ ֆիզիկական գոյության բազմաթիվ պատմություններ եմ լսել ծնողներից, ու դրա համար էլ Եռաբլուրը ես երբեք գերեզմանատուն չեմ համարել։ Հիմա կասեք ցնդել ա էս տղեն, բայց այնտեղ այնքան կյանք կա, որ անգամ ողջերի մեջ այդքան կյանք չկա։ Անկեղծ եմ ասում։
Գուցե նրանք մեզ հետ չեն ֆիզիկապես, բայց իրենք միշտ կան, միշտ ներկա են։ Իրենց մահով նրանք չեն դադարել գոյություն ունենալ։ Ու ինձ համար Դավոյի փոխանցած ջերմությունը դրա ևս մեկ ապացույցն էր»։