«Առանց որևէ ապացույցի կալանավորել են»․ Բերդ համայնքի ղեկավարի ԺՊ-ն 2 ամսով կալանավորվեց

«Դատարանը միջնորդությունը բավարարել է, Սամվել Հովսեփյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս պահին դեռ որոշում չունենք, ստանանք, բողոքարկելու ենք, որովհետև աբսուրդ է։ Չգիտեմ՝ որոշման հիմքում ի՞նչ հիմնավորումներ է դրվել, բայց սա աբսուրդ է։ Փաստացի՝ առանց որևէ ապացույցի կալանավորել են, ես՝ որպես փաստաբան, որպես իրավաբան, այդտեղ որևէ ապացույց չեմ տեսնում»,- 168am-ի հետ զրույցում ասաց Սամվել Հովսեփյանի շահերի պաշտպան Գոռ Սաղոյանը։

Հիշեցնենք, որ Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հովսեփյանը երեկ էր ձերբակալվել, իբր սեպտեմբերի 25-ին կայանացած ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենին հարկադրել է  հօգուտ «Զորավոր համայնք»-ի քարոզչություն անել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընտրությունների նախօրեին՝ սեպտեմբերի 24-ին, նույն գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել էին  Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը։

Ի դեպ, Բերդ խոշորացված համայնքում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է, և շատերի գնահատմամբ՝ ձերբակալություններն ու կալանավորումները պայմանավորված են հենց այդ հանգամանքով։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս