«Դատարանը միջնորդությունը բավարարել է, Սամվել Հովսեփյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս պահին դեռ որոշում չունենք, ստանանք, բողոքարկելու ենք, որովհետև աբսուրդ է։ Չգիտեմ՝ որոշման հիմքում ի՞նչ հիմնավորումներ է դրվել, բայց սա աբսուրդ է։ Փաստացի՝ առանց որևէ ապացույցի կալանավորել են, ես՝ որպես փաստաբան, որպես իրավաբան, այդտեղ որևէ ապացույց չեմ տեսնում»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Սամվել Հովսեփյանի շահերի պաշտպան Գոռ Սաղոյանը։
Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Առաջադրվել էին երեք ուժ՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Զորավոր համայնք» դաշինքը։