Նախիջևանի սահմանից դեպի Հայաստան կառուցվում են բունկերներ, հերթական զիջման նախապատրաստումն է. Ռուբեն Դալլաքյան

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Ռուբեն Դալլաքյանն ԱԺ-ի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ անդրադարձել է սահմանազատման և սահմանագծման գործընթացին:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը հայկական գյուղերն անվանելով ադրբեջանական, խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որի համաձայն՝ այդ գյուղերը ՀՀ սուվերեն տարածքում են, կան համայնքներ, որտեղ տեղի են ունենում ընտրություններ:

«Սա «լեգիտիմ» հիմք է Ադրբեջանին՝ սկսելու հերթական ռազմական օպերացիան և այդ գյուղերն ուժով վերցնելու»,- նշել է Դալլաքյանը՝ վտանգավոր համարելով, որ Նիկոլ Փաշինյանը տարածքների փոխանակության համատեքստում խոսում է զուտ ՀՀ տարածքային  ամբողջականությունից, դրա «գումարային մակերեսից», հաշվի չառնելով բնագծերը, ռազմավարական բարձունքները, ճանապարհները:

«Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի ռազմավարական գրեթե 4 տասնյակ բարձունքներից իրենք չեն նահանջելու, չեն վերադարձնելու ՀՀ մոտ 200 քկմ օկուպացված տարածքը: Եվ հարց է՝ որտե՞ղ այդքան տարածքը պետք է կոմպենսացվի: Գրեթե չկա մի տարածք, որն Ադրբեջանի համար շատ կարևոր չլինի»,- շարունակել է «Մարտական եղբայրություն» միաբանության անդամը՝ նկատելով, որ սահմանազատման գործընթացը Տավուշից շարունակելը ձեռնտու է Ադրբեջանին, իսկ խնդրահարույց տեղերը թողնվում են հետոյին:

Կարդացեք նաև

Ռուբեն Դալլաքյանը պնդել է, որ Տիգրանաշենի կողքին՝ բարձունքի վրա, ավելի ճիշտ՝ Նախիջևանի սահմանից մոտ 6 կմ խորությամբ դեպի ՀՀ ներս, կառուցվում են բունկերներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30