Բաժիններ՝

Տնական տիրամիսու՝ Ջեյմի Օլիվերի բաղադրատոմսով

Բաղադրիչներ

1. Մասկարպոնե – 65 գ
2. Շաքարավազ – 30 գ
3. Սերուցք 33% – 60 մլ
4. Ձու – 1 հատ
5. Էսպրեսսո սուրճ – 100 մլ
6. Կաուլա լիկյոր – 20 մլ
7. Կակաոյի փոշի – 5 գ
8. Նարնջի կեղև – 3 գ
9. Սավոյարդի թխվածքաբլիթներ – 40 գ

Պատրաստման եղանակը

1. Մասկարպոնեն հարել սերուցքի հետ: Ավելացնել դեղնուցը և մարունակել հարել 2 րոպե:

Կարդացեք նաև

2. Առանձին հարել ձվի սպիտակուցը և շաքարավազը: Զգուշությամբ միացնել երկու զանգվածները:

3. Կալուան խառնել սուրճի հետ և թխվածքաբլիթները հերթով թաթախել: Այնուհետև դրանք շարել կաղապարի հատակին, վրան լցնել կրեմը, զարդարել կակաոյով, նարնջի կեղևով և 30 րոպեով դնել սառնարանը։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս