Ի՞նչ է կատարվում Հանրապետության հրապարակում և կառավարության շենքի մոտ
Ֆրանսիայի հրապարակից ընդդիմադիրների մեկնարկած երթի ընթացքն Աբովյան փողոցի սկզբնամասում՝ Հանրապետության հրապարակին հարող տարածքի հատվածում, խոչընդոտվեց ոստիկանության կողմից: Երթի մասնակիցները չէին կարողանում շարժվել Կառավարության շենքի ուղղությամբ:
Հանրապետության հրապարակի ողջ տարածքում ոստիկանական ուժեր են տեղակայված, որոնց ցուցումներ է տալիս ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը:
Այստեղ է նաև ոստիկանության ղեկավար կազմը, ի դեմս ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի:
Իսկ Կառավարության շենքի վրա աշխատում են դիպուկահարները:
Այս պահին իրավիճակը Հանրապետության հրապարակում և կառավարության շենքին հարող տարածքում խիստ լարված է: